17 դեկտեմբերի 2010 - 19:39 AMT
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

ԱՀԴՀ-ն ԱՄՆ հայերին կոչ է անում զանգահարել իրենց ծանոթ կոնգրեսականներին և նրանցից պահանջել «կողմ» քվեարկել 252 բանաձևի ընդունմանը:

Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը: