17 դեկտեմբերի 2010 - 20:17 AMT
Աբխազիայի հայերն ընտրել են համայնքի նոր ղեկավարին

Աբխազիայի հայերն ընտրել են համայնքի նոր ղեկավարին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Սուխումի հայ համայնքի խորհրդի անդամ Անահիտ Գոգորյանը, տեղի է ունեցել Աբխազիայի հայ համայնքի 3-րդ համագումարը, որտեղ գաղտնի քվեարկությամբ համայնքի ղեկավար ընտրվեց Սուրեն Կերսելյանը:

Ըստ կազմակերպության կանոնադրության համայնքի ղեկավարն ընտրվում է երեք տարին մեկ: Պատվիրակները ընտրեցին նաև Համայնքների խորհրդի նոր կազմը: