18 դեկտեմբերի 2010 - 14:31 AMT
ՀՀ վարչապետը շնորհավորել է իր ուկրաինացի գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում եմ առողջություն, խաղաղություն և երջանկություն, ինչպես նաև հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր դժվարին աշխատանքում` ի բարօրություն Ուկրաինայի ժողովրդի»: