18 դեկտեմբերի 2010 - 15:18 AMT
Դեկտեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա «Հայ ձմեռ պապ -2011» ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ «Ձմեռ պապ» ամանորյա ցուցահանդես-վաճառքը, որի կազմակերպիչը «Էկո ակումբն» է: Ցուցահանդեսում հնարավոր կլինի ծանոթանալ մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքին:

Ցուցահանդեսի մասնակիցներին կշնորհավորի Կաղանդ պապը: «Հուսով եմ, որ 2011թ. ամեն ինչ լավ կլինի և մեր ընտանիքներում կտիրի ուրախությունը»,-ասել է Կաղանդ պապը:

Ըստ «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի, ցուցահանդեսում ներկայացված էին Լեռնուհի Իսոյանի աշխատանքները, որը արցախյան պատերազմում կորցրել է երկու ոտքերն ու աջ ձեռքը: «Մեր ֆիլմում մենք պատմում ենք այդ կնոջ պատմությունը, որպես երախտագիտության նշան նա ձախ ձեռքով տարբեր իրեր է գործել, որոնք ներկայացված են այստեղ: Ողջ գումարը կտրամադրվի սահմանամերձ բնակավայրերին»,-ասել է Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Դեկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Կաղանդ պապ-2011» ֆիլմի պրեմիերան, որի հեղինակներն են «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և որոշ հայկական ԶԼՄ-ներ: «Սա առաջին նման փորձն է բարեգործական և հետազոտական ֆիլմի ձևաչափում, որտեղ ներկայացվում է Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ծայրահեղ աղքատության մեջ ապրող ութ ընտանիքների պատմությունը: