20 դեկտեմբերի 2010 - 11:37 AMT
Կանադայի հայ համայնքը քննադատում է Քոբի Բրայանտին Turkish Airlines ավիաընկերության «դեմքը» դառնալու համար

Կանադայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել` կապված նրա հետ, որ բասկետբոլի աստղ, Los-Angeles Lakers ակումբի պաշտպան Քոբի Բրայանտը համաձայնվել է դառնալ Turkish Airlines ավիաընկերության (THY) «դեմքը»: Ակցիան սկսվել է Air Canada-ի գրասենյակի մոտ: Հավաքվածները վանկարկել են` «Քոբի, ճիշտ վարվիր»:

«THY-ի հետ Բրայանտի կնքած պայմանագիրը, որի 49 տոկոսը պատկանում է Թուրքիային, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հակասում է բասկետբոլիստի հրապարակային հայտարարությունների հետ, որը կոչ է անում դադարեցնել ցեղասպանությունը Դարֆուրում: Այդ գործարքը լուրջ վնաս է հասցնում Քոբիի հեղինակությանը, որովհետև Թուրքիան խախտում է մարդու իրավունքները, ժխտում է Հայոց ցեղասպանությունը և սահմանափակում խոսքի ազատությունը»,- հայտարարել է Տորոնտոյի Հայ երիտասարդության ֆեդերացիայի (AYF) ներկայացուցիչ Ռուբեն Ջանբազյանը:

Քոբի Բրայանտի արարքն առաջացրել էր նաև ԱՄՆ հայկական համայնքի բողոքը: