Նոյեմբերի կեսերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման նկատելի անկումը, վերջին երկու շաբաթների ընթացքում կրկին իր տեղը զիջեց հակառակորդի կողմից ձեռնարկվող ակտիվ գործողություններին: Դրանք հատկապես դրսևորվեցին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, որի ընթացքում օգտագործվեցին նաև ձեռքի նռնականետեր: Միայն դեկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «АК», «СВД», «РПК», «ПК», «ДШК», «Սև նետ», «УТЁС» և «РПГ-7» փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակամարտ զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 80 անգամ` ղարաբաղյան դիրքերի վրա արձակելով շուրջ 450 կրակոց:
ՊԲ դրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: