20 դեկտեմբերի 2010 - 13:27 AMT
35-40 տարեկան հայ տղամարդիկ նախապատվությունը տալիս են առողջ կենսակերպի մասին գրքերին

Հայաստանի 35-40 տարեկան հայ տղամարդիկ ավելի հաճախ նախապատվությունը տալիս են առողջ կենսակերպի մասին գրքերին: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, 25 տարեկանից հետո տղամարդիկ նախընտրում են նաև գեղարվեստական և նեղ մասնագիտական գրականություն:

Մայրաքաղաքի կանայք նախընտրում են խոհարարական գրականություն, դիմահարդարման, խնամքի միջոցների, ձեռագործության ձեռնարկներ: Բացի դրանից, կանայք հաճախ գնում են գրքեր երեխաների համար և գեղարվեստական գրականություն, հատկապես` բեսթսելերներ:

Տարեց մարդիկ հաճախ գնում են դասական գեղարվեստական ստեղծագործություններ: Նրանք հիմնականում նախընտրում են նամակի, հուշերի ժանրը: