Ախալքալակում Վրաստանի և Թուրքիայի միջև «Աքթաշ» ՀԱԿ-ի բացումը կարող է հանգեցնել դրական գործընթացների Ախալքալակում ապրող հայերի համար: Այդ մասին հայտարարել է Արդահանի նահանգապետ Մուսթաֆա Թեքմենը:
«Արդահանի և Վրաստանի միջև առկա են տնտեսական հարաբերություններ, տեղի է ունենում ուսանողների փոխանակություն: Այդ առումով մենք դարձել ենք Թուրքիան Կովկասի հետ կապող դուռ»,- ասել է թուրք նահանգապետը և հավելել, որ «Աքթաշ» ՀԱԿ-ի բացումն ակտիվացնելու է երկխոսությունը Վրաստանում ապրող հայերի հետ: Բացի դրանից, Թեքմենի խոսքերով, դա կարևոր դեր է խաղալու հայ-թուրքական հարաբերություններում, հաղորդում է Haberler-ը: