«Այս տարի միջազգային կառույցների հետ պայմանավորվածությունների շնորհիվ 2010-ին Հայաստանից 220 ուսանողներ հնարավորություն են ստացել սովորել արտասահմանում»,- դեկտեմբերի 20-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
Նրա խոսքերով, 2010-ին կրթություն ստանալու նպատակով Հայաստան են եկել 420 արտասահմանցի ուսանողներ:
Նախարարը նաև ընդգծել է, որ սփյուռքի դպրոցներին տրամադրվել է 50 հազար դասագիրք: «Բացի դրանից, մենք շարունակելու ենք դասագրքերով ապահովել Ջավախքի դպրոցները»,- ասել է Աշոտյանը:
Նա հավելել է, որ 2010-ին ԼՂՀ-ից դիմորդների համար 60-ի փոխարեն հատկացվել է 70 տեղ բակալավրիատում սովորելու համար: