«Այս տարի շատ բան արվեց կրթության ոլորտում կոռուպցիան նվազեցնելու համար: Մինչ դեկտեմբերի 15-ը մենք տարբեր առաջարկություններ էինք ընդունում ռեկտորներից, ՀԱԵ-ից, առանձին անձանցից: Բոլոր այդ առաջարկների հիման վրա մշակվեց մի ծրագիր, որը ես կստորագրեմ մինչև հաջորդ երկուշաբթի»,-դեկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով տարին:
Նախարարը նշել է, որ անկախ կատարված աշխատանքից, արդյունքից նա դեռևս գոհ չէ: «Չնայած բարելավմանը կրթության ոլորտում, ես չեմ կարող ասել, թե ամեն ինչից գոհ եմ: Ես դժգոհ եմ արվածի ծավալից, գտնում եմ, որ կարելի էր ավելին անել: Ես դժգոհ եմ հակակոռուպցիոն գործունեությունից, օրենքի հաճախակի խախտումներից: Հուսով եմ, որ մեր ինքնաքննադատությունը ավելի լավ աշխատելու խթան կհանդիսանա»,-ասել է Աշոտյանը;