20 դեկտեմբերի 2010 - 18:36 AMT
«Արմավիա». Երևան-Մոսկվա-Երևան չվերթներն այսուհետ կկատարվեն նաև դեպի «Վնուկովո» օդանավակայան

Ամանորյա տոներին ուղևորների թռիչքների հարմարավետությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 20-ից Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կկատարվեն նաև դեպի «Վնուկովո» օդանավակայան, հաղորդում է «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունը: Այսպիսով, Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ կկատարվի 2 չվերթ դեպի «Դոմոդեդովո» և 3 չվերթ դեպի «Վնուկովո» օդանավակայաններ: