21 դեկտեմբերի 2010 - 09:27 AMT
Ադրբեջանական բանակը վերազինվում է և արդիականանում

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է ամբողջությամբ իր վրա վերցնել Զինված ուժերի տեխնիկական արդիականացման մի շարք նախագծերի իրագործումը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Խոշորագույն նախագծերից մեկը, որի իրագործումը նախատեսվում է առաջիկա ժամանակները, լինելու է նոր մարտական տեխնիկայի ստեղծումը T-55 տանկի հիման վրա: Ներկա պահին պաշտպանական արդյունաբերության նախարարությանԲաքվի գործարաններից մեկում թուրքական ընկերությունների հետ համատեղ իրականացվում է ZTR մակնիշի մարտական մեքենայի արդիականացումը:

Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հաղորդել է, որ նախարարությունն իրագարծում է արդիականացման նախագծեր: «Հաջողությամբ աշխատանքներ են տարվում տարբեր մարտական տեխնիկաների կատարելագործման ուղղությամբ, որոնք արտադրվել են նախկին ԽՍՀՄ-ում և ներկա պահին կիրառվում են ԶՈւ-ում».- նշել է նա: