Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է 19 մլն դոլար վարկի տրամադրումը Հայաստանին՝ առողջապահության համակարգի արդիականացման նախագծի երկրորդ փուլի համար:
Ինչպես ասվում է ՀԲ պաշտոնական կայքում, նախագիծը կնպաստի ՀՀ կառավարության ջանքերին, որոնք ուղղված են առաջնային բժշկասանիտարական օգնության ընդլայնմանը՝ ընտանեկան բժշկության և մարզերում հիվանդանոցների ցանցի արդիականացման հիման վրա: Նախագծի նպատակն է ավելի մատչելի դարձնել առողջապահության որակյալ ծառայություններն առավել խոցելի խմբերի համար:
Ծրագրով նախատեսվում է նաև վերաբաշխել սահմանափակ ֆինանսական ու մարդկային ռեսուրսները բնակչության մեծ մասի համար ապահովելով հիմնական բժշկասանիտարական ծառայությունների մատչելիությունը: