21 դեկտեմբերի 2010 - 12:47 AMT
Հայկական բաժինը ներկայացված է «Պոլիկուլտուրիկա» ուկրաինական ուսումնական ձեռնարկում

Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության Հանրային խորհրդի երրորդ նիստը, որին ներկա են եղել ազգային փոքրամասնությունների համաուկրաինական հասարակական կազմակերպությունների կրթական ծրագրերի ներկայացուցիչները և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ղեկավարությունը:

Խորհրդի նախագահ Արկադի Մոնաստիրսկու խոսքերով, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է «Ուկրաինայի հայերի ազգային կրթության զարգացման հեռանկարների և դրության մասին» հարցի լսումը: Ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացվել է «Պոլիկուլտուրիկա» գիտամեթոդական ձեռնարկը` ներառյալ Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի թեմատիկ ծրագրերը, որտեղ ստեղծված է նաև հայկական բաժին:

Իր հերթին, Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի ղեկավար Աշոտ Ավանեսյանը հաղորդել է, որ ՈւՀԱԿ-ն կազմել է մի շարք առաջարկներ Ուկրաինայի ազգային փոքրամասնություններին դասագրքերով ապահովելու համար: