21 դեկտեմբերի 2010 - 14:14 AMT
Beeline-ը հայտարարում է մեծածախ Ինտերնետի սակագնի էական նվազեցման մասին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մեծածախ Ինտերնետի սակագնի էական իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի նոր սակագներից կարող են օգտվել այն իրավաբանական անձիք, ովքեր ունեն տվյալների փոխանցման և Ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր: Մեկ տարի և ավել պայմանագիր կնքելու դեպքում միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայություներից օգտվելու մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ Ինտերնետ ծառայության ամսական արժեքը կկազմի 78 000 դրամ: Ավելի քան 30 Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում 1Մբ/վ կարժենա 75 600 դրամ:

Մեկ մեգաբիթի արժեքն ավելի քան 100Մբ/վ թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում կլինի 68 400 դրամ: Եթե գնորդը ձեռք է բերում ավելի քան 300 Մբ/վ թողունակությամբ կապուղի, ապա այդ դեպքում յուրաքանչյուր մեգաբիթը կարժենա 62 400 դրամ: Մինչև մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ Ինտերնետ ծառայության ամսեկան արժեքը կկազմի 90 000 դրամ: Բոլոր ներկայացված գները ներառում են ԱԱՀ:

«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր և ներկայացուցիչ խոշորագույն հեռահաղորդակցության ոլորտի, «ԱրմենՏել» ընկերությունը իտակցում է առաջատարի իր դերն երկրի կապի ոլորտի զարգացման համար: Մենք պատրաստակամ ենք առաջարկել Ինտերնետի նոր մատչելի սակագներ մատակարարներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: