21 դեկտեմբերի 2010 - 18:29 AMT
Հայաստանի ավտոմոբիլիստներն ԱՊՊԱ-ի ներդրման դեմ բողոքով դիմել են երկրի կառավարություն

Դեկտեմբերի 21-ին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը ավտոերթ կազմակերպեց` ի նշան ավտոտրանսպորտային պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներդրման դեմ բողոքի:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ակցիաները տեղի են ունեցել Արմավիր, Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում: «Ավտոերթի արդյունքներով մենք բողոքով դիմեցինք Հայաստանի կառավարություն, որը պետք է դիտարկվի երկօրյա ժամկետում»,- ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` Երևանում բողոքի ցույցերին մասնակցել են մոտ 40 ավտոմոբիլիստներ: