Ադրբեջանի միլի մեջլիսը (խորհրդարան) երեքշաբթի օրը վավերացրել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծման մասին հռչակագիրը:
Համատեղ հռչակագիրը ստորագրվել էր 2010 թվականի սեպտեմբերի 15-ին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Ռազմավարական համագործակցության խորհուրդը ստեղծվում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների ավելի սերտ ինտեգրման համար: Խորհուրդը կսահմանի հարաբերությունների ռազմավարությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ, մշակութային, գիտական և հումանիտար ոլորտներում, առևտրի, տրանսպորտի բնագավառներում, ինչպես նաև կխրախուսի այդ ուղղություններով համատեղ նախագծերի իրագործումը:
Կողմերը Խորհրդի շրջանակներում քաղաքական կարծիքների փոխանակություն և երկկողմ, տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ քննարկումներ կկատարեն: Խորհրդի նիստերը կանցկացվեն ամեն տարի` երկու երկրների ԱԳ նախարարների նախագահությամբ, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը: