Դեկտեմբերի 21-ին ՀՀ արտգործնախարարությունում կայացան «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում» խորագրով խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական բնագավառում իրականացվող աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
Ռուսաստանյան արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Ռուս դիվանագետներն այցելեցին նաև «Armenia TV» հեռուստաընկերություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: