Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի գլխավոր զեկուցող, լեհ խորհրդարանական Տոմաշ Պորեբայի` Լեռնային Ղարաբաղ կատարած «անօրինական» այցի կապակցությամբ դեկտեմբերի 21-ին Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան և Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբենդան կանչվեցին Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանց ադրբեջանական կողմի բողոքի հայտ հանձնվեց, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նշվում է, որ առանց թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց մուտքն Ադրբեջան ցանկալի չէ: Հաղորդվում է նաև, որ նման այցերը գնահատվում են որպես Ադրբեջանի ինքնության և նրա տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում: ԵՄ կառույցներին ու Լեհաստանի կառավարությանը խնդրանք է հղվել` համապատասխան միջոցներ ձեռնարկել առանց թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցերը կանխելու համար, որոնք առավել սրում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: