Երևանում դեկտեմբերի 22-ին Հ. Թումանյան փողոցի շենքերից մեկի վրա բացվել է անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հուշաքարը:
«Այսօր հիանալի օր է, քանի որ մեր մայրաքաղաքի կենտրոնական փողոներից մեկի շենքի վրա, որտեղ 20 տարի ապրել է Բենիկ Պետրոսյանը, բացվել է հուշաքար: Այդ շենքում ստեղծվել են նրա ամենահիանալի աշխատանքները»,- դեկտեմբերի 22-ին Երևանում հուշաքարի բացման ժամանակ ասել է քանդակագործի կինը` Ալիսա Ադամյանը: Նրա խոսքերով, այն կոչված է հավերժացնել մեծանուն քանդակագործի հիշատակը:
Իր հերթին, հուշատաքարի հեղինակ Լևոն Իգիթյանը նշել է, որ նա փորձել է Բ. Պետրոսյանի արվեստին արժանի հետք թողնել:
Նրա խոսքերով, նա վերանայել է 40 էսքիզներ, որից հետո հուշատաքարը ստեղծվել է մեկ ամսում:
Բենիկ Պետրոսյանը ծնվել է Երևանում 1939-ին: Մահացել է 57 տարեկանում: Նա հայ մշակույթի մեջ մնացել է որպես նրա ամենավառ ներկայացուցիչներից մեկը: 70-ականների կեսերին նրա աշխատանքները ցուցադրվել են Բելգիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լիբանանում և այլուր: