22 դեկտեմբերի 2010 - 20:50 AMT
Երևանում կկայանա «Վերականգնվող էներգետիկայի օգտագործումը աշխարհում և Հայաստանում» գրքույկի անգլերեն ընդլայնված տարբերակի շնորհանդես

2010 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում կկայանա «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա»-ի կողմից ԱՄՆ դեսպանության հետ համատեղ «Վերականգնվող էներգետիկայի օգտագործումը աշխարհում և Հայաստանում. նորարարությամբ դեպի մաքուր տեխնոլոգիաներ» գրքույկի անգլերեն ընդլայնված տարբերակի շնորհանդես:

Գրքույկում դիտարկվում են վերականգնվող էներգիայի աղբյուրների` արևային, հողմային, ջրային հոսքերի, կենսազանգվածի և երկրաջերմային էներգիայի, մատչելի ռեսուրսների, արդի տեխնոլոգիաների հեռանկարների և դրանց օգտագործման, շուկայի զարգացման, կարգավորող մեխանիզմների հարցերը` կլիմայի փոփոխության մեղմման համատեքստում, հաղորդում է ՀՀ երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մամլո ծառայությունը: