23 դեկտեմբերի 2010 - 13:17 AMT
ՀՀ ԿԲ նախկին նախագահ. Հայաստանում գնաճը 2010 թվականի ամենածանր երևույթն է

Հայաստանում վերջին 15-16 տարիների ընթացքում այս տարի երկրորդ անգամ է նման բարձր գնաճ արձանագրվել, դեկտեմբերի 23-ին կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Պաշտոնական տվյալների համաձայն, տարվա սկզբից այդ ցուցանիշը գերազանցել է 8%»,- նշեց նա` ամփոփելով 2010 թվականի արդյունքները: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ նման բարձր ցուցանիշ արձանագրվել էր 1997 թվականին:

Բագրատ Ասատրյանն ավելացրեց նաև, որ կարգավորիչը «շարժվում է մոնետար գործոնների ազդեցության չեզոքացման ճանապարհով», ինչն էլ հանգեցնում է գնաճի: ՀՀ ԿԲ նախկին նախագահի կարծիքով, ցավոք, կարգավորիչը վերադարձել է այն քաղաքականությանը, որը վարում էր 2008-2009թթ., և շարունակում է ներխուժել երկրի արժույթի շուկա:

Ավելին, նա վստահ է, որ նման բարձր գնաճի պատճառը երկրի տնտեսության բարձր մենաշնորհացումն է, օլիգարխների առկայությունն ու կոռուպցիայի գործոնը, ինչն էլ հանգեցնում է քաղաքացիների սոցիալական կացության վատթարացմանը: