24 դեկտեմբերի 2010 - 11:10 AMT
Առանց ղարաբաղյան խնդրի լուծման հարաբերությունները Հայաստանի հետ անհնար են, գտնում է Թուրքիայի նախագահը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հասկացրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն Անկարան կապում է ղարաբաղյան խնդրի լուծման հետ:

«Մենք բաց ենք համագործակցության համար և մշտապես կոչ ենք անում համագործակցության: Մեր մտադրությունները հայտնի են բոլորին»,-ասել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում՝ ՍԾՏՀ գագաթնաժողովի ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: