Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի ու Աբդուլլահ Գյուլի երկկողմ հանդիպման ժամանակ Ալիևը ասել է, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է Nabucco նախագծի վրա:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Nabucco-ի հարցը լրջորեն կքննարկվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի ու ԵՄ էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Օտտինգերի հետ, գրում է թուրքական «Սաբահը»:
Ադրբեջանի նախագահը մասնակցել է ՍՏԾՀ անդամ պետությունների նախագահների ու վարչապետների հանդիպմանը: