2009թ. ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայությունը քաղաքացիներին և պետբյուջե է վերադարձրել 1,4 մլրդ դրամ, դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել կառույցի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Մասնավորապես, ըստ նրա, նախորդ տարի հսկայական խախտումներ են հայտնաբերվել լեռնահանքային արդյունաբերության ոլորտում:
Նա հավելել է, որ ստուգումների արդյունքում «փոքր ու մեծ պաշտոնյաներ ազատվելցինեն զբաղեցրած պաշտոններից ոչ առանց վերահսկողական ծառայության մասնակցության»: «Տեսեք, թե ովքեր են հեռացել իրենց պաշտոններից և կհասկանաք, թե որ ոլորտներում են ստուգումներ կատարվել: Ոչինչ անհետևանք չի մնում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է ծառայության գործունեությանը 2010թ., ապա ըստ նրա ղեկավարի, արդյունքները կամփոփվեն հաջորդ տարի, իսկ 2011թ. ծրագրերը դեռ պետք է քննարկվեն ՀՀ նախագահի հետ: