Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մրցանակակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Նոր տարին կանցկացնի Գերմանիայում, ուր նա կմեկնի դեկտեմբերի 31-ին:
«Այս տարի, ցավոք, ես Ամանորը ընտանիքիս հետ չեմ անցկացնի, սակայն կաշխատեմ նշել տոնը ընկերական շրջապատում, գերմանական ավանդույթների համաձայն: Հունվարի 2-ին հունահռոմեական ոճի ըմբիշը պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի «Ալեն» գերմանական ակումբի կազմում, որի կազմում նա դարձավ 2010թ. Բունդեսլիգայի չեմպիոն»,- PanARMENAIN.Net-ի թղթակցին է ասել Ջուլֆալակյանը:
Ըստ մարզիկի, նա կաշխատի լավ հանդես գալ և եզրափակիչ հասնել, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Ջուլֆալակյանը կվերադառնա Հայաստան հունվարի 19-ին:
«Մաղթում եմ բոլորին քաջ առողջություն, հաջողություն, խաղաղություն մեր երկրին, իսկ մարզիկներին՝ ոսկե մեդալների առատություն»,-ասել է նա: