24 դեկտեմբերի 2010 - 17:58 AMT
Մանուկ Վարդանյան. Նվաճումները կապի ոլորտում ակնհայտ են

Վերջին 2 տարում ՀՀ կապի ոլորտում առաջընթացն ակնհայտ է, ասել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Նա նշել է, որ երկրում այսօրվա դրությամբ գործում է 60 պրովայդեր և 3 օպերատոր: Վարդանյանը հիշեցրել է, որ Հայաստանում տեխնիկական ռեժիմով գործարկվեց 4G ցանցը, որը գործում է աշխարհի միայն 10 երկրում: «Չեմ ցանկանում ասել, թե նվաճունմերը շատ բարձր են, սակայն ակնհայտ են»,-ասել է նա: