25 դեկտեմբերի 2010 - 13:08 AMT
Էլնուր Ասլանով. Ադրբեջանը պատրաստ է անդրադառնալ այլ տարբերակների՝ տարածքները վերադարձնելու համար

Միջազգային կազմակերպությունների հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին արդեն անբավարար են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը: Ըստ նրա, միջազգային կազմակերպությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն ղարաբաղյան կարգավորման համար: «Ադրբեջանը պատրաստ է անդրադառնալ այլ տարբերակների՝ տարածքները վերադարձնելու համար»,-հայտարարել է նա, հաղորդում է 1news.az-ը: