25 դեկտեմբերի 2010 - 13:09 AMT
Դավիթ Նալբանդյանն երազում է մասնակցել Դաքարի ավտոմրցավազքին

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Twitter ցանցի իր բլոգում խոստովանել է, որ երազում է մասնակցել Դաքարի ավտոմրցավազքին, որը 2009 թվականից անցնում է Արգենտինայի ու Չիլիի տարածքով:

«Եթե առաջիկայում ռալլիի որոշ փուլեր կրկին Արգենտինայի տարածքում անցնեն, ապա անպայման կաշխատեմ մասնակցել այդ մրցումներին: Ես պաշտում եմ այդ մրցավազքը: Իմ ընկերները, որոնք մասնակցել են ավտոմրցավազքին, պատմել են, որ դա ուղղակի անհավանական մի բան է»,-գրել է Նալբանդյանը: