25 դեկտեմբերի 2010 - 13:30 AMT
Իրանի հանդեպ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները բոլորի՞ համար չեն

Բարաք Օբամայի վարչակազմը թույլ է տվել ամերիկյան ընկերություններին գործարքներ կնքել Իրանի և այլ երկրների հետ, որոնք ընդգրկված են ահաբեկչության հովանավորների ցուցակում, որոնց ընդհանուր գումարը մի քանի միլիարդ դոլարի է հասնում: Այդ մասին է գրում The New York Times թերթը:

Ո՞ւմ համար է բացառություն արվել: Շուրջ 10 հազար թույլտվություն են ստացել սննդարդյուանբերության հսկաներ՝ Craft-ն ու Pepsi-ին և մի քանի խոշոր բանկեր:

Դեռ 10 տարի առաջ ԱՄՆ-ում օրենք է ընդունվել, որն ազատում է հումանիտար, բժշկական ու պարենային օգնությունը պատժամիջոցների հետ կապված սահմանափակումներից:

Թույլտվություն է տրվել նաև Իրանից դեպի Եվրոպա կառուցվող գազամուղի շինարարության մրցույթին մասնակցելու համար՝ արտաքին քաղաքական շահերից ելնելով: