Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բարդություններին` երկու երկրների հասարակությունները շարունակում են քայլեր ձեռնարկել` ուղղված երկխոսություն հաստատելուն: Վերջին օրինակներից է «Խոսելով միմյանց հետ. Հայաստանում և Թուրքիայում անցյալի մասին անձնական հիշողությունները» գիրքը: Գրքի առաջին մասը, որը կոչվում է «Ափսոս, նրանք գնացին», գրվել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի աշխատակցուհի, պրոֆեսոր Լեյլա Նեյզիի կողմից, իսկ երկրորդ մասը` «Ի՞նչ խնդրել: Ո՞ւմից խնդրել», գրվել է Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագիտության ինստիտուտի աշխատող, պրոֆեսոր Հրանուշ Խառատյան-Առաքելյանի կողմից: Գրքում ներկայացված են հայերի և թուրքերի հիշողությունները 1915թ. Հայոց ցեղասպանությանը նախորդած շրջանի մասին: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով, հաղորդում է Today’s Zaman-ը: