«2010թ.-ի համար Հաշտարարի գրասենյակի ամենամեծ ձեռքբերումը գրասենյակի մասին հանրության իրազեկվածության բարձրացումն էր, գրասենյակ ներկայացվող դիմում-պահանջների քանակի ավելացումը և Հաշտարարի գործունեության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը»,- հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին:
Իր գործունեության մոտ 2 տարիների ընթացում Հաշտարարի գրասենյակին հաջողվել է կատարվող աշխատանքների շնորհիվ ձեռք բերել ճանաչում և վստահություն: Այդ մասին է վկայում 2010 թվականին գրասենյակ ներկայացված բողոքների աճը: Այսպես, 2009 թ.-ին գրավոր ձևով քննության ընդունվել է 57 պահանջ, որոնցից մոտ 61 տոկոսը լուծվել է հօգուտ Հաճախորդի, իսկ 2010թ.-ի 11 ամիսների կտրվածքով միայն գրասենյակ ներկայացվել է ավելի քան 100 գրավոր պահանջ, որոնցից մոտ 65 տոկոսը լուծվել է հօգուտ Հաճախորդի:
Ինչ վերաբերում է մոտեցող տոներին, ապա Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն Ամանորյա տոներն անցկացնելու է Հայաստանում` իր ընտանիքի և հարազատների հետ միասին: Ֆինանսական համակարգի հաշտարարն Ամանորը կնշի նաև իր կոլեկտիվի հետ: