27 դեկտեմբերի 2010 - 13:02 AMT
«Զվարթնոց» օդանավակայանն ընթացիկ տարում իր ձեռքբերումն է համարում նոր տերմինալի կառուցումը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ընթացիկ տարում իր ամենամեծ ձեռքբերումը համարում է նոր տերմինալի կառուցումը, որը գործարկվելու է 2011-ին:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին օդանավակայանի մամլո ծառայությունը, «Զվարթնոցի» աշխատողները Նոր տարին նշում են մեծ մասշտաբով: Մեծ միջոցառման ժամանակ կազմակերպվում են մրցույթներ, իսկ լավագույն աշխատողները պարգևատրվում են պատվոգրերով: Բացի դրանից, «Զվարթնոցի» աշխատողների շարքում ամանորյա տոների ժամանակ խաղարկվում են երկու հանգստյան ուղեգրեր: