27 դեկտեմբերի 2010 - 13:08 AMT
Տեղի է ունեցել 1 մլրդ դրամ ծավալի պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել 11 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT11143110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 515 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 515 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 983 221 861 դրամ:

Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9782 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1897 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 8 դիլեր: