28 դեկտեմբերի 2010 - 12:20 AMT
ՎՏԲ Խումբն ընդունել է ռազմավարական որոշում լիզինգային գործողությունները և գործարքները «ՎՏԲ Հայաստան բանկի» միջոցով իրականացնելու մասին

Բիզնեսի օպտիմալացման նպատակով ՎՏԲ խումբը որոշում է ընդունել լիզինգային գործողությունները և գործարքները «ՎՏԲ Հայաստան բանկի» միջոցով իրականացնելու մասին, որի հետ կապված Հայաստանում ՎՏԲ Լիզինգ ընկերության գործունեությունը դարձել է ոչ նպատակահարմար:

«Խումբը մտադիր է «ՎՏԲ Հայաստան բանկի» միջոցով հետագայում ևս երկրում զարգացնել լիզինգային բիզնեսը»,- ասել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

ՀՀ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 27-ին թույլ է տվել լուծարել ՎՏԲ Լիզինգ» ՓԲԸ-ն