28 դեկտեմբերի 2010 - 12:22 AMT
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը պաշտոնապես ձևավորել է Սլովակիայի հավաքականից Հայաստանի հավաքական անցումը, հաղորդում է chess.news.ru-ն:

Սերգեյ Մովսիսյանը բնակվում է Չեխիայում 1994-ից, սկզբից միջազգային մրցումներում ներկայացրել է այդ երկիրը, այնուհետև` Սլովակիան: