28 դեկտեմբերի 2010 - 15:27 AMT
«Օրինաց երկիր» կուսակցությունում քննարկվում է գյուղատնտեսության նոր նախարարի թեկնածությունը

Պարզելու համար հավկիթի գնաճի և այդ ապրանքի պակասի պատճառները՝ հարկավոր է ուսումնասիրել իրավիճակը շուկայում: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի ղեկավար Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա, իր ծանրակշիռ խոսքն այս հարցում պետք է ասի նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Անդրադառնալով գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությանը՝ Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր նախարարի թեկնածությունը քննարկման փուլում է: «Առաջիկա 1-2 օրում կամ արդեն հաջորդ տարի մենք կհայտնենք նոր նախարարի անունը»,-ասել է Հարությունյանը: