28 դեկտեմբերի 2010 - 16:17 AMT
Երևանը հուսով է, որ հունվարի ավարտին իր աշխատանքը կսկսի «Եվրանեսթը»

Հայաստանը հուսով է, որ հունվարի ավարտին իր աշխատանքը կսկսի Արևելյան գործընկերության խորհրդարանական «Եվրանեսթ» ձևաչափը: Այդ մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

2010 թվականի մարտի 2-ից ԵՄ-ն չի կարողանում որոշակիացնել «Եվրանեսթին» Բելառուսի մասնակցության ձևաչափը: Արևելյան գործընկերության մասնակից բոլոր երկրներից «Եվրանեսթում» ներկայացված կլինեն 10 պատգամավորներ, իսկ Բելառուսից՝ 5-ը: Մյուս 5 պատվիրակները արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են:

«Հայաստանն այն կարծիքին է, որ Բելառուսը պետք է մասնակցի «Եվրանեսթի» աշխատանքներին»,-ճեպազրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը: