Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության համատեղ ակցիայի շրջանակում մայրաքաղաքի ավելի քան 300 կարիքավոր ու ազատամարտիկների ընտանիքներ որպես ամանորյա նվեր գազի վառարաններ ստացան։
«Երևանգազ» մասնաճյուղի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի խոսքով` ակցիան նպատակ ունի ամանորի շեմին թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը ու ջերմացնել նրանց բնակարանները: «Երևանգազ»-ի տնօրենը միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ընդառաջել վառարանների տեղադրման և նախագծային աշխատանքներին:
Վառարանները բաժանվել են մայրաքաղաքի վարչական շրջանների` թաղապետարանների կողմից տրված ցուցակների համաձայն, հաղորդում է «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունը: