28 դեկտեմբերի 2010 - 16:54 AMT
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովը 2010 թվականին խորհրդարանի քննարկման է ներկայացրել 39 օրինագիծ

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի կոմիտեն 2010 թվականին խորհրդարանի քննարկման է ներկայացրել 39 օրինագիծ, որոնցից 14-ն ընդունվել են: Այդ մասին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ընդունված օրինագծերի թվում Հակոբյանը կարևորել է ՀՀ «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների կատարումը: Ըստ նրա, կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթի համաձայն, յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ձևավորել ապագա կենսաթոշակի չափը: Ինչպես նշել է Հակոբյանը, նոր օրենքով նախատեսվում է, որ նվազագույն կենսաթոշակը չի կարող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր լինել: