5 հունվարի 2011 - 15:59 AMT
Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ճրագալույցի երեկոն

Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ճրագալույցի երեկոն: ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որից հետո հավատացյալները եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 6-ին: Հայոց եկեղեցին նույն օրն է նշում Սուրբ Ծնունդն ու Մկրտությունը, իսկ ուղղափառ եկեղեցին մկրտությունը նշում է հունվարի 18-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Սբ Էջմիածնի մամլո դիվանի մամլո քարտուղար քահանա Վահրամ Մելիքյանը, պատարագը հայկական եկեղեցիներում կմատուցվի 16:00-ին, իսկ Էջմիածնի Մայր տաճարում` ժամը 17:00-ին: