9 հունվարի 2011 - 17:37 AMT
Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա

Հունվարի 9-ին Թբիլիսիում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակին նվիրված ակցիա: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, ակցիան խորհրդանշական բնույթ է կրելու և կկայանա Վատնիյ ռյադ փողոցում` Սերգեյ Փարաջանովի հուշարձանի մոտ:

Ակցիայի մասնակիցները մեկական կարմիր նուռ կունենան, այդպիսով նրանք հարգանքի տուրք կմատուցեն մեծ վարպետի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել է նախաձեռնող խմբի կողմից և նպատակ ունի մեծացնել հասարակության հետաքրքրությունը մեծ կինոռեժիսոր և նկարչի ստեղծագործության հանդեպ:

Ակցիայի ծրագիրը ներառում է նրա ստեղծագործությունը ներկայացնող կադրերի ցուցադրություն, լուսանկարների և նրա ստեղծած աշխատանքների ցուցահանդես: