Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը: