11 հունվարի 2011 - 13:10 AMT
Հայաստանում իրենց ավտոմեքենաներն ապահովագրել է վարորդների 60 տոկոսը

Այսօր Հայաստանում պարտադիր ապահովագրման պայմանագրեր ձեռք է բերել վարորդների 60 տոկոսը, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրման բյուրոյի մամլո ծառայությունը:

Միաժամանակ հունվարի 10-ից յուրաքանչյուր 10-րդ օրը չապահովագրված մեքենաների վարորդները տուգանվելու են 5 հազար դրամով, իսկ այն դեպքում, եթե մեքենան կանգնեցնի ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցը, ապա վարորդը տուգանվելու է 50 հազար դրամով:

Ինչպես հայտնել են ՀՀ ոստիկանությունից, 2011-ի առաջին 10 օրերի ընթացքում չապահովագրված մեքենաների վարորդների նկատմամբ կիրառված տուգանքների արդյունքներն ամփոփվելու են հունվարի 12-ին:

2010-ի մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանը հաստատել է «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտնել 2011-ի հունվարի 1-ից: