11 հունվարի 2011 - 15:04 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գներն աճել են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 10.01.2011-16.01.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 14799.40 (+43.21), բացթողնման գին` 16086.30 (+46.96), արծաթ` գնման գին` 315.31 (+3.59), բացթողնման գին` 342.73 (+3.9), պլատին` գնման գին` 18671.45 (+326.63), բացթողնման գին` 20295.05 (+355.03), պալադիում` գնման գին` 8232.29 (+195.23), բացթողնման գին` 8948.14 (+212.2), հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: