11 հունվարի 2011 - 15:32 AMT
«Փյունիկի» և «Շիրակի» միջև ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ ոքի

Հայ ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել 2011-ի Հայաստանի առաջնությանը: Հունվարի 11-ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընկերական հանդիպում է անցկացրել «Շիրակի» դեմ: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Երկու մարզիչները փորձարկել են ֆուտբոլիստներին: «Շիրակի» մարզիչ Սամվել Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նրա թիմը դեռ չի ձևավորվել, քանի որ խաղացողները միասին մարզվում են հունվարի 4-ից ֆուտբոլի ակադեմիայում:

«Այդ հավաքից հետո մենք հունվարի 19-ին մեկնելու ենք Ծաղկաձոր, իսկ փետրվարի 7-ից հավաք ենք սկսելու Անթալիայում: Թիմում խաղում են փորձառու մարզիկներ, և 2011-ին պայքարելու ենք բարձր տեղերի համար»,- ասել է Պետրոսյանը: