12 հունվարի 2011 - 17:34 AMT
Heineken Open-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Դավիթ Նալբանդյանը կխաղա Ջոնզ Այզների հետ

Heineken Open-2011-ի կիսաեզրափակիչ դուրս գալու համար Օքլենդում (Նոր Զելանդիա) Դավիթ Նալբանդյանը կհանդիպի ամերիկացի Ջոնզ Այզների հետ:

Եզրափակչի 1/8-ում աշխարհի 27-րդ ռակետ Դավիթ Նալբանդյանը հաղթեց գերմանացի Ֆիլիպ Պեչներին (Գերմանիա): Դեպի հաղթանակ ավելի երկար ու դժվարին էր աշխարհի 20-րդ ռակետ Այզների ճանապարհը, որը 3:6, 7:6, 7:5 հաշվով հաղթեց հոլանդացի Ռոբին Խազեին:

Նալբանդյանի ու Այզների ուղիները պաշտոնական մենամարտերում հատվել են միայն մեկ անգամ՝ 2010թ. Ցինցինատիի «Մաստերս» մրցաշարի երկրորդ շրջանում, դեռևս առջևում է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն: