12 հունվարի 2011 - 18:42 AMT
Ստամբուլում ձերբակալվել է «սև վիրաբույժ» Յուսուֆ Էրչին Սոնմեզը

Ստամբուլում ձերբակալվել է «սև վիրաբույժ» Յուսուֆ Էրչին Սոնմեզը, որին մեղադրում են ապօրինի փոխպատվաստման համար նախատեսված մարդկային օրգանների վաճառքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրք «սև վիրաբույժը» հեռակա կարգով դատապարտվել էր Կոսովոյում 8 տարվա ազատազրկման օրգանների ապօրինի փոխպատվաստման համար: Նախորդ տարվա օգոստոսին Սոնմեզի անունը ի հայտ եկավ Ադրբեջանում օրգանների մաքսանենգության հետ կապված գործի քննության արդյունքում, այն ժամանակ էլ Կոսովոյի իշխանությունները դիմեցին Ինտերպոլ: