13 հունվարի 2011 - 15:55 AMT
Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի կունենա դահուկային սպորտի Հայաստանի առաջնություն

Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի է ունենալու դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու է շուրջ 50 մարզիկ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, արդեն երկրորդ տարին առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի մեջ:

«Առաջնության ավարտից հետո երիտասարդ դահուկորդները հունվարի 15-31-ը Էստոնիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Իսկ փետրվարի 19-ից մարտի 2-ը Նորվեգիայում տեղի է ունենալու մեծահասակների շարքում առաջնություն, որտեղ նույնպես հանդես են գալու հայ դահուկորդներ»,- ասել է Սարգսյանը:

Աշխարհի առաջնության մասնակիցների անունները հայտնի կլինեն Հայաստանի առաջնության արդյունքներով: