13 հունվարի 2011 - 16:30 AMT
Տիգրան Սարգսյան. 2011-ը ՓՄՁ-ների զարգացման համար բացառիկ տարի կլինի

ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստի ժամանակ հաստատել է փոքր և միջին ձեռնարկատիրությանը 150 մլն դրամով աջակցելու 2011-ի պետական ծրագիրը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հաղորդել է, որ ՓՄՁ-ներին բաժին է ընկնում ՀՆԱ 40 տոկոսը և արտահանման մեծ մասը: Եվ չնայած նրան, որ միջոցները սահմանափակ են, այնուամենայնիվ, կատարվելու են անհրաժեշտ ծավալով աշխատանքներ, քանի որ այդ ոլորտը երկրի տնտեսության կարևորագության ոլորտներից է, ասել է նախարարը:

Տիգրան Դավթյանը նշել է, որ ՓՄՁ-ներին աջակցելն իրականացվելու է մի քանի ուղղություններով, իսկ հիմնական ուղղություն դառնալու է ՓՄՁ-ին անմիջական ֆինանսական և ներդրումային աջակցություն ցուցաբերելը:

«2011-ը ՓՄՁ զարգացման համար կլինի բացառիկ տարի, քանի որ վարկերի տոկոսադրույքները նվազել են 2-3 տոկոսով»,- իր հերթին նշել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքերով, վարկային միջոցների ծավալները զգալիորեն աճել են, ավելին, բանկերն իրենք են որոնում տնտեսվարող սուբյեկտներ, որոնք պատրաստ են վարկ վերցնել: «Դա բացառիկ հնարավորություն է ՓՄՁ վարկունակությունը բարձրացնելու համար»,- հավելել է կառավարության ղեկավարը: